National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 40 նիստի արձանագրությունից
30.04.2021
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Ընդունել ի գիտություն՝ <<ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի (նախնական հայտերի) վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցման վերաբերյալ.
1) ա) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-860-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն, Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան, Արփինե Դավոյան, Հրաչյա Հակոբյան, Արսեն Միխայլով, Կորյուն Մկրտչյան, Վանիկ Օհանյան
բ) Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8601-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն, Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան, Արփինե Դավոյան, Հրաչյա Հակոբյան, Արսեն Միխայլով, Կորյուն Մկրտչյան, Վանիկ Օհանյան
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8602-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն, Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան, Արփինե Դավոյան, Հրաչյա Հակոբյան, Արսեն Միխայլով, Կորյուն Մկրտչյան, Վանիկ Օհանյան
դ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8603-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն, Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան, Արփինե Դավոյան, Հրաչյա Հակոբյան, Արսեն Միխայլով, Կորյուն Մկրտչյան, Վանիկ Օհանյան
ե) «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8604-17.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն, Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան, Արփինե Դավոյան, Հրաչյա Հակոբյան, Արսեն Միխայլով, Կորյուն Մկրտչյան, Վանիկ Օհանյան
Հիմնական զեկուցող`Տաթևիկ Ստեփանյան
Հարակից զեկուցող(ներ)`Հերիքնազ Տիգրանյան
Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պապոյան, Հերիքնազ Տիգրանյան
Հիմնական զեկուցող`Գեւորգ Պապոյան
Հարակից զեկուցող(ներ)`Դավիթ Խաչատրյան
Լուսինե Բադալյան
2) ա) «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-9141-29.03.2021-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-9142-29.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-9143-29.03.2021-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Արմեն Ղազարյան
Հարակից զեկուցող(ներ)`Վանիկ Օհանյան
Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին։
Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0 նախագծի և դրան կից նախագծերի փաթեթին ավելացնել նոր նախագիծ՝ <<ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> օրենքի նախագիծ։
4.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Պ-841-20.01.2021-ԱՍ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
բ) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Պ-8411-20.01.2021-ԱՍ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
Հիմնական զեկուցող`Տիգրան Ուրիխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Դավիթ Խաչատրյան
Հերիքնազ Տիգրանյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ։ <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ: Բացի դրանից, <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասինե օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից:
5.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված (Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0) նախագիծը և (Կ-914-29.03.2021-ԱՍ-011/0) նախագիծն ու դրան կից նախագծերի փաթեթը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2021 թվականի մայիսի 4-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆարեկ Զեյնալյան

01.07.2021
Քաղվածք թիվ 44 արտահերթ նիստի արձանագրությունից

09.06.2021
Քաղվածք թիվ 43 նիստի արձանագրությունից

03.06.2021
Քաղվածք թիվ 42 արտահերթ նիստի արձանագրությունից

20.05.2021
Քաղվածք թիվ 41 նիստի արձանագրությունից

07.04.2021
Քաղվածք թիվ 39 նիստի արձանագրությունից

17.03.2021
Քաղվածք թիվ 38 նիստի արձանագրությունից

03.02.2021
Քաղվածք թիվ 37 նիստի արձանագրությունից

13.01.2021
Քաղվածք թիվ 36 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am