National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից
30.04.2020
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի երկրորդ ընթերցումների վերաբերյալ.
1) ա) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-331-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3311-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3312-29.10.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3313-29.10.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3314-29.10.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Անահիտ Ավանեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Նարեկ Զեյնալյան
Կ-331-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/1 Նախագիծը և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Անահիտ Ավանեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հրաչյա Հակոբյան
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-511-12.03.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`Վահե Էնֆիաջյան
Հարակից զեկուցող(ներ)`Գեմաֆին Գասպարյան
Արփինե Դավոյան
Պ-511-12.03.2020-ԱՍ-011/0 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ:Վետերանների ամենամսյա պատվովճարի չափն օրենքով ամրագրելը հիմնավորված չէ: Օրենսդրի կողմից կառավարությանը վերապահված՝ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կառավարության որոշմամբ սահմանելը լուծման առավել ճկուն և ողջամիտ լուծում է:
4.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի քննարկումը
1) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Վարդեւան Գրիգորյան, Հովիկ Աղազարյան, Միքայել Մելքումյան
Հիմնական զեկուցող`Վարդեւան Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Սմբատ Սաիյան
Հերիքնազ Տիգրանյան
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Ծովինար Վարդանյան, Սոնա Ղազարյան, Լուսինե Բադալյան, Արմեն Փամբուխչյան, Նարեկ Զեյնալյան
Հիմնական զեկուցող`Ծովինար Վարդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Լուսինե Բադալյան
5.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0 նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի մայիսի 5-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am