Տպել
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից
05.11.2019
Ժամը 11:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ.
1) ա) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-148-22.05.2019,27.09.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան, Նարեկ Զեյնալյան
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-1481-22.05.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան, Նարեկ Զեյնալյան
Հիմնական զեկուցող`Վարազդատ Կարապետյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Հերիքնազ Տիգրանյան
Պ-148-22.05.2019-ԱՍ-011/1Պ-148/1-22.05.2019-ԱՍ-011/1 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան
Հիմնական զեկուցող`Հերիքնազ Տիգրանյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Արփինե Դավոյան
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-282-13.09.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` Գեւորգ Պետրոսյան, Արման Աբովյան, Քաջիկ Գեւորգյան, Դավիթ Մանուկյան, Արայիկ Աղաբաբյան
Հիմնական զեկուցող`Գեւորգ Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Կարեն Սարուխանյան
3) «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-314-09.10.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Անահիտ Ավանեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Կարինե Պողոսյան
4) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին
Կ-319-16.10.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Գեմաֆին Գասպարյան
Հարակից զեկուցող(ներ)`Սրբուհի Գրիգորյան
Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0 և Պ-276/1-12.09.2019-ԱՍ-011/0 նախագծերի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Նախագծերի փաթեթից հանել Պ-276/2-12.09.2019-ԱՍ-011/0 կոդով նախագիծը:
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պետրոսյան, Արթուր Գրիգորյան, Արթուր Դալլաքյան, Վարդան Ղուկասյան, Տիգրան Ստեփանյան
Հիմնական զեկուցող`Գեւորգ Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Ռաֆիկ Գրիգորյան
Հերիքնազ Տիգրանյան
2) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
Հիմնական զեկուցող` Տիգրան Ուրիխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Սմբատ Սաիյան
Նարեկ Զեյնալյան
3) «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-316-10.10.2019-ԱՍ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Անահիտ Ավանեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Արփինե Դավոյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված դրույթը ձևակերպված է այնպիսի բավարար ճշգրտությամբ, որը թույլ է տալիս անձանց դրան համապատասխանեցնելու իրենց վարքագիծը, այն է՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել դրա գործողությունը: Այսինքն՝ բաժնետիրական ընկերության հետ կնքելով պայմանագիր՝ տնօրենը կարող է և պետք է կանխատեսի ընկերության կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորության առկայությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0: Նախագծով առաջարկվող՝ աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տևողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաև այն դեպքերին, երբ անձն աշխատում է աշխատաժամանակի կրճատ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված կամ առավելագույն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մաս տևողությամբ կամ նույն գործատուի մոտ` երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով (ակնհայտ է, որ գործատուները համապատասխան հաշվարկ չեն վարում, ինչն էապես բարդացնում է աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները):
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Կ-316-10.10.2019-ԱՍ-011/0: Հանձնաժողովում բանավոր առաջարկվել է նախագծում կատարել երկու փոփոխություն՝
ա) հանել առաջին հոդվածը, քանի որ այն ըստ էության նախատեսում է գովազդ, ինչը կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ, բացի դրանից նպատակահարմար չի համարվել պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին դեղատոմսով տրամադրվող դեղերի հանրային իրազեկում իրականացնելը:
բ) վերանայել նախագծի 2-րդ հոդվածը, այնպես, որ <<երեք տարվա>> բառերը փոխարինվեն <<չորս տարվա>> բառերով, ավելացնելով նոր նախադասություն՝ << Դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են լիցենզավորվել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:>>
Առաջարկված փոփոխությունները չեն ընդունվել հեղինակի կողմից և արդյունքում` նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:
4.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը
1) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-274-10.09.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Արտակ Մանուկյան
Հիմնական զեկուցող`Արտակ Մանուկյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Նարեկ Զեյնալյան
5.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հետևյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ տալ եզրակացություն:
Նախագծերի որոշ դրույթների և հոդվածների վերաբերյալ կան որոշակի վերապահումներ և առաջարկություններ:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները և վերապահումները ներկայացնել գլխադասային հանձնաժողովին:
1) ա) Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին
Կ-289-20.09.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-2891-20.09.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2892-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2893-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2894-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Արսեն Թորոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Նարեկ Զեյնալյան
6.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված (Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0, Պ-2761-12.09.2019-ԱՍ-011/0, Պ-282-13.09.2019-ԱՍ-011/0, Կ-314-09.10.2019-ԱՍ-011/0, Կ-319-16.10.2019-ԱՍ-011/0) նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2019 թվականի նոյեմբերի 12-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

28.11.2019
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

15.10.2019
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

26.09.2019
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

04.09.2019
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

21.06.2019
Քաղվածք թիվ 7 արտահերթ նիստի արձանագրությունից

12.06.2019
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

16.05.2019
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

03.05.2019
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

25.03.2019
Քաղվածք թիվ 3 արտահերթ նիստի արձանագրությունից

20.03.2019
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

08.02.2019
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից