National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
20.03.2019
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-011-08.02.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պետրոսյան, Իվետա Տոնոյան, Նորա Առուստամյան
Հիմնական զեկուցող`Գեւորգ Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Նարեկ Զեյնալյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ Առաջարկված կարգավորումն արդեն առկա է գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Այն չի պարունակում սուբյեկտիվիզմի էլեմենտ կամ համարյա բացառում է այն: Այն է՝ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը սահմանում է պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու և համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում: Եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ, ապա գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-008-31.01.2019-ԱՍ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պետրոսյան, Դավիթ Մանուկյան, Շաքե Իսայան, Իվետա Տոնոյան
Հիմնական զեկուցող`Գեւորգ Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման Ուդումյան
Հերիքնազ Տիգրանյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ Ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող (կնքված) համատեղությամբ աշխատանքային պայմանագրի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:
3.
Ընդունել <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2019-2020 թվականների տարեկան ժամանակացույցը սահմանելու մասին>> որոշման նախագիծը


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

28.11.2019
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

05.11.2019
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

15.10.2019
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

26.09.2019
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

04.09.2019
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

21.06.2019
Քաղվածք թիվ 7 արտահերթ նիստի արձանագրությունից

12.06.2019
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

16.05.2019
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

03.05.2019
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

25.03.2019
Քաղվածք թիվ 3 արտահերթ նիստի արձանագրությունից

08.02.2019
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am