Տպել
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից
08.02.2019
Ժամը 12:00
414 սենյակ
1.
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քվեարկության արդյունքում, հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց պատգամավոր ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ:
2.
Հիմք ընդունելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ