Քաղվածք թիվ 28 նիստի արձանագրությունից
09.09.2020
Ժամը 12:00
414 սենյակ
|
|
1. |
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ.
|
|
|
|
2. |
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի քննարկումը
1) |
«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին
|
Կ-640-04.06.2020-ԱՍ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | Նաիրա Մարգարյան |
|
|
2) |
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
|
Պ-622-19.05.2020-ԱՍ-011/0 Հեղինակ` Վաղարշակ Հակոբյան, Լենա Նազարյան, Արուսյակ Ջուլհակյան
|
|
Հիմնական զեկուցող` | Վաղարշակ Հակոբյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Ռուբեն Սարգսյան |
|
|
|
|
|
|
3. |
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը.
1) |
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Պ-590-27.04.2020-ԱՍ-011/0 Հեղինակ` Արտակ Մանուկյան
|
|
Հիմնական զեկուցող` | Արտակ Մանուկյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Վաչե Քալաշյան |
|
|
|
|
|
|
4. |
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
|
Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0 Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
|
|
Հիմնական զեկուցող` | Սրբուհի Գրիգորյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Աննա Ժամակոչյան Հերիքնազ Տիգրանյան |
|
|
|
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առկա են տարեցներին սոցիալական աջակցության տրամադրման համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ նաև կոմունալ վճարների զեղչման տեսքով: Մասնավորապես՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման՝ սոցիալապես անապահով ընտանիքները (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության <<20.00>> միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ) դիտարկվել են որպես առանձին սպառողական խումբ, որոնց կողմից սպառվող բնական գազի (շուրջ 70 հազար ընտանիքներ) և էլեկտրական էներգիայի (շուրջ 100 հազար ընտանիքներ) համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է հնարավոր նվազ սակագներ: |
|
|
5. |
Ընդունել՝ <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 123.1-րդ հոդվածի 4-րդ մասի և <<Հանրագրերի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի՝ 2020 թվականի հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ա.ՄԻՐԶՈՅԱՆԻ կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրի՝ <<Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին>>, <<Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու առաջարկությունը մերժելու մասին որոշումը:
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ |