National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513415


08.02.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի <<Ամբերդ>> հետազոտական կենտրոնը արժանացել է բարձր պարգևի:
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի և մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին Հարգելի՛ պարոն Հարությունյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ,Ամբերդե հետազոտական կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ,Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակությունե ծրագրի ուղեղային կենտրոնների հեղինակավոր համաշխարհային վարկանիշային զեկույցում ,Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններե բաժնի շուրջ 200 համանման հաստատությունների շարքում զբաղեցրել է 65-րդ տեղը: Տվյալ բաժնում զեկույցի հեղինակներն ընդգրկել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ուղեղային կենտրոնները: Հայաստանի համալսարանական ուղեղային կենտրոններից լավագույնների շարքում ընդգրկվել են միայն Հայաստանի Ամերիկյան համալսարանի Քաղաքականության վերլուծության Թրփանճյան կենտրոնը (23-րդ տեղ) և ,Ամբերդե հետազոտական կենտրոնը (65-րդ): Ուրախությամբ եմ հայտնում Ձեզ այս նորությունը՝ վստահ լինելով, որ այս հաջողությունը Ձեզ էլ կուրախացնի: Չէ՞ որ մեր կենտրոնը սերտորեն համագործակցում է Ձեր ղեկավարած հանձնաժողովի հետ և արդեն ունենք համատեղ հաջողություններ: Ցանկանում եմ նշել նաև, որ սա, ըստ էությանե, ,Ամբերդե կենտրոնի երկրորդ լուրջ հաջողությունն է միջազգային ասպարեզում: Ավելի վաղ՝ 2016թ. ,Ամբերդե հետազոտական կենտրոնն արժանացել էր ռուսական հեղինակավոր` Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ուշադրությանը: Վերոնշյալ ինստիտուտը ,Ազգային ռազմավարության հիմնախնդիրներըե ամսագրի 2016 թվականի թիվ 1 համարում ,,Ուղեղային կենտրոններըե ԱՊՀ երկրներում և Վրաստանում. կառուցվածքը, նպատակները, զարգացման հիմնական միտումներըե զեկույցում ,Անդրկովկասի երկրների ,ուղեղային կենտրոններըեե ենթավերնագրի ներքո ներկայացրել էր Հայաստանի Հանրապետությունում գործող ,ուղեղային կենտրոններըե, որոնց շարքում` որպես համալսարանական միակ ուղեղային կենտրոն, անդրադարձել էր ՀՊՏՀ ,Ամբերդե հետազոտական կենտրոնին` բարձր գնահատելով կենտրոնի գործունեությունը: Համոզված եմ, որ նման հեղինակավոր զեկույցի անդրադարձը յուրահատուկ վերաբերմունք է ոչ միայն մեր երկրի, այլև մեր կենտրոնի նկատմամբ, որն օրեցօր մեծացնում և ամրապնդում է իր հեղինակությունը: Հարգանքով և լավագույն ցանկություններով, Ձեր լավ բարեկամ՝ Կորյուն Աթոյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր 07.02.2018թ

29.06.2018
2018 թվականի հունիս ամսվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների մասնակցության վերաբերյալ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am