National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513415




Քաղվածք թիվ 5 արտահերթ նիստի արձանագրությունից
15.02.2018
Ժամը 16:00
214 սենյակ
1.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացնեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-257-07.02.2018,15.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` «Ելք» խմբակցություն
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Խ -132-07.02.2018,15.02.2018-ՏՀ-011/0 ՀՀ օրենքի նախագիծ` օրենքի նախագծի ընդունումը չի նպաստում սոցիալապես առավել խոցելի շերտի՝ գնաճին դիմագրավելու հնարավորությունների ավելացմանը: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմանը դիմագրավելու համար առավել նվազ ծախսային կարողություններ ունեցող աշխատուժին (մինչև 150000 դրամ աշխատավարձ ստացող) անհրաժեշտ է շուրջ 60 մլրդ դրամ եկամուտների ավելացում (նախագծի հեղինակների կողմից փաստվող պարենային ապրանքների 21.9% գնաճի պարագայում): Մինչդեռ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերը նշված աշխատողների համար ընդամենը 6-7 մլրդ դրամ եկամուտների ավելացում՝ ի հաշիվ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման: Միաժամանակ նախագիծը ենթադրում է բյուջետային եկամուտների նվազեցում՝ մոտ 32 մլրդ դրամ, այդ թվում՝ հաշվի առնելով ակցիզային հարկի դրույքաչափերի իջեցումը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am