Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513656




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
29.01.2018
Ժամը 14:00
114 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-197-04.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-1971-04.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-1972-04.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1973-04.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-1974-04.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
Հարակից զեկուցող(ներ)` Հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյան
2) ա) Միջհամայնքային միավորումների մասին
Կ-205-07.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2051-07.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-2052-07.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եվ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյան
3) ա) «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-234-22.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-2341-22.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2342-22.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2343-22.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյան
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-233-22.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե,
Կ-2331-22.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2332-22.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2333-22.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2334-22.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Վարդեվան Գրիգորյան
3.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն` հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) Գյուղատնտեսության պետական աջակցության մասին
Պ-223-15.12.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Վարդեւան Գրիգորյան
Հիմնական զեկուցող`ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան
2) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-156-18.10.2017-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` Վարդեւան Գրիգորյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`Հանձնաժողովի նախագահ Վարդեվան Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
4.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
5.
,,Ազգային ժողովի կանոնակարգ,, ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 02.02.2018թ.:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ. Գրիգորյան