National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից
15.05.2018
Ժամը 11:00
334 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-308-26.04.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-3081-26.04.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-309-26.04.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-3091-26.04.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-3092-26.04.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-3093-26.04.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհսննիսյան
Կ-309-26.04.2018-ՊԻՄԻ-011/0 նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
2.
Սույն արձանագրության 1-ին կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 21.05.18թ.:
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-290-30.03.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Միհրան Պողոսյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Միհրան Պողոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
5.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցերը:
1) «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդում
289-29.03.2018-ՊԻՄԻ

Հիմնական զեկուցող`Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
2) «2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում
295-04.04.2018-ՊԻՄԻ

Հիմնական զեկուցող`ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS