National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
06.09.2017
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-062-11.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0621-11.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0622-11.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-0623-11.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Էդմոն Մարուքյան
2.
Ընդունել ի գիտություն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծի լրամշակված տարբերակը Ազգային ժողով է ներկայացվելու մինչև 11.09.2017թ.:
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-020-12.06.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Արմեն Ռուստամյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արմեն Ռուստամյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-043-30.06.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Շուշան Սարդարյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Շուշան Սարդարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Անդրանիկ Կարապետյան
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-050-06.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
4) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-057-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան
5) ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Կ-059-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-0591-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-0592-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0593-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0594-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան
6) ա) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-060-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-0601-07.07.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0602-07.07.2017-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-0603-07.07.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am