National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461


07.12.2017

13.10.2017թ. խորհրդարանական լսումների արձանագրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 5-րդ մասը`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի 70-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ է.

1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների արձանագրությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
 

2017թ. նոյեմբերի 21
Երեւան
ՊԱ-8-Լ
 
 

Հավելված

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2017 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՊԱ-8-Լ ՈՐՈՇՄԱՄԲ


Արձանագրություն

2017 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների  


2017 թվականի հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին զեկույցներով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը: Զեկույցներով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար Ջո Շուերը, ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային վարչության ղեկավար Պաոլա Ալբրիտոն եւ Հայաստանի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը: Լսումներին մասնակցեցին պատգամավորներ, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում անցկացված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովի մասնակիցներ:

Խորհրդարանական լսումների նպատակն էր համակողմանիորեն անդրադառնալ Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողություններին` գնահատելով դրանց իրավական, սոցիալական, տնտեսական, ինստիտուցիոնալ եւ կազմակերպական հիմքերը, քննարկման առարկա դարձնել աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարությունն ու դրա իրականացման ընթացքը, ինչպես նաեւ վերհանել այս բնագավառում մարտահրավերները, առկա հիմնախնդիրները եւ նախանշել դրանց արդյունավետ լուծման ուղիներ:

Լսումների արդյունքում քննարկվեցին աղետների ռիսկի կառավարման ոլորտում հետեւյալ հիմնահարցերը.
 

  • վաղ ազդարարման  եւ կանխարգելման սկզբունքով աղետների ռիսկի կառավարման ազգային համակարգի ձեւավորումն ու զարգացումը,
  • աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ կրթության ամրապնդումը, հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ դիմակայունության մշակույթի խթանումը,
  • աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հանրության ներգրավվածության ավելացման անհրաժեշտությունը,
  • աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման գործընթացին աջակցության ցուցաբերումը?  արդյունավետ օրենսդրական դաշտի ձեւավորման եւ բավարար բյուջետային հատկացումների միջոցով,
  • շարունակական արդյունավետ խորհրդարանական վերահսկողության իրականացումը Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացի նկատմամբ,
  • աղետների ռիսկի կառավարման նպատակով նորարական տեխնոլոգիաների ներդնումը,
  • պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործունակության բարձրացումը եւ աղետներին արագ արձագանքման կարողությունների զարգացումը,
  • աղետների ռիսկի կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների միջեւ ակտիվ համագործակցության համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը,
  • Հայաստանի Հանրապետությունում ռիսկերի գիտակցմամբ կայուն զարգացման գործընթացում միջազգային  եւ տեղական գործընկերների  նշանակալի դերը,
  • աղետների ռիսկերի կառավարման ոլորտում միջազգային հանձնառությունների իրականացումը:


Լսումներով հանձնաժողովը արձանագրեց մի շարք արդյունքներ.
 

  • խորհրդարանական արդյունավետ հարթակ  ձեւավորվեց աղետների ռիսկերի կառավարման ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացման համար,
  • ընդգծվեց հանձնաժողովի դերակատարման կարեւորությունը աղետների ռիսկի կառավարման քաղաքականության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման գործում,
  • հիմքեր ձեւավորվեցին ռիսկերի կառավարման ոլորտում խորհրդարանական ձեւաչափով միջազգային համագործակցության իրականացման համար,
  • հանձնաժողովը հրավեր  ստացավ միանալու Աղետների նվազեցման ՄԱԿ-ի միջազգային ռազմավարության խորհրդարանական նախաձեռնությանը, որը նպաստելու է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացմանը, ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությանը, օրենսդրական բարեփոխումներին:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am