National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


29.06.2018

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հարգելի գործընկերներ,

Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը և անօրինական թրաֆիքինգը այսօր առավել քան արդիական խնդիր է, քանզի այն, ինչ արել է եւ դեռ շարունակում է անել ԴԱԻՇ-ը Իրաքում եւ Սիրիայում, մշակութային եղեռն է։ Ես միանում եմ զեկույցի հեղինակ Ստեֆան Շեննախին եւ կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի անդամ այն պետություններին, որոնք դեռ չեն ստորագրել եւ վավերացնել ,Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում մշակութային արժեքների հանդեպ հանցագործության մասինե կոնվենցիան՝ դա համարել օրակարգի առաջնային հարց, ինչպես նաեւ՝ վավերացնել ,Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասինե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան:
Այն, ինչ արել եւ շարունակում է անել ԴԱԻՇ-ը իր վերահսկողության տակ գտնված տարածքներում՝ թալանելով, ոչնչացնելով եւ վաճառելով մշակութային ժառանգությունը, միջազգային ահաբեկչության եկամտի երրորդ աղբյուրն է՝ զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքից հետո: Այդուհանդերձ, հարգելի գործընկերներ, ես կրկին այս ամբիոնից ուզում եմ ուղղել հարց, որի պատասխանը այդպես էլ չի տրվել։ Ո՞ւր էիք դուք եւ ո՞ւր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետեւողականորեն սկսեցին իրագործել Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը։ 2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր՝ ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին եւ վերածեցին ռազմական բազայի։ Յոթը տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլեւ ոչնչացրին 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, սուրբ Աստվածածին եկեղեցին եւ մշակութային այլ կոթողներ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետեւ, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2007 թվականին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը տապալվեց։ Թե՛ մեր Վեհաժողովը, եւ թե՛ Եվրոպական խորհրդարանը, բացի վանդալիզմի այդ աննախադեպ փաստն արձանագրելուց, որեւէ գործուն եւ կոնկրետ քայլ այդպես էլ չարեցին, որպեսզի երբեւէ այլեւս նման վայրագություններ տեղի չունենան եւ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգություն։
Հարգելի գործընկերներ, միջազգային հանրության դեկլարատիվ հայտարարությունների եւ լռության պատճառով ոչնչացվեց մարդկության ամենահիսաքանչ կոթողներից մեկը՝ Ջուղայի խաչքարերը։ Հիմա այդ տարածքում ադրբեջանական հրոսակների հրաձգարանն է։ Այս պահին, երբ մենք քննարկում ենք այս զեկույցը, ամեն րոպե աշխարհի այս կամ այն կետում մշակութային եղեռն է տեղի ունենում։ Ես չեմ ուզում, որ վաղը մենք կրկին հավաքվենք ու, ինչպես Ջուղայի դեպքում եղավ, ասենք, որ մենք, ցավոք, կրկին ուշացանք։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am