գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
06.11.2018 |
Սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը որպես պարտադիր պահանջ է սահմանում բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի՝ ըստ ամիսների վճարման հնարավորություն: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները: Նախագիծը հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու եւ առաջին ընթերցմամբ քննարկելու համար: |