National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331


15.02.2018

Խորհրդարանական լսումներ

Առաջնորդվելով <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ օրենքի 125-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հանձնաժողովի որոշումը, նախաձեռնել ենք  ս.թ փետրվարի 21-ին, ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել խորհրդարանական լսումներ  <<Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները>>   թեմայով։

Լսումների ընթացքում ակնկալվում է քննարկում ծավալել ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարվող <<Բարձրագույն կրթության մասին>>, <<Կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>, <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի շուրջ։

Կից ներկայացվում է խորհրդանական լսումների օրակարգի և աշխատակարգի նախագիծը։ 

    Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել հետադարձ կապի հետևյալ հնարավորություններից.  marine. hakobyan @ parliament. am ,   011 513215, 011 513331 կամ 091221191 հեռախոսահամարով՝   Մարինե Հակոբյան։   

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ

<< Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական   բարեփոխումներն ու հիմնախնդիրները >>   թեմայով

21 փետրվարի 2018թ.

10։45                    Լսումների    մասնակիցների գրանցում .

Նախագահող՝   

                 Վարդան Բոստանջյան ,   ՀՀ ԱԺ գիտության , կրթության , մշակույթի , երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

11։00-11։10

Բացման խոսք

Վ.Բոստանջյան -  ՀՀ ԱԺ ԳԿՄ  մշտական հանձնաժողովի նախագահ

Հիմնական զեկույց ներ

11։10-11։40

<<Բարձրագույն կրթության մասին >> նոր օրենքի և հարակից օրենքների   նախագծի ընդունման արդյունքում համակարգում ներդվող նորամուծություններն ու փոփոխությունները ,

  Լևոն Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարար

Հարց ու պատասխան

11:40-12:10

Բոլոնյան գործընթացն ու կանխատեսվող օրենսդրական բարեփոխումների  ազդեցությունը՝

-       ոլորտի արդյունավետ կառավարման, 

-       բարձագույն կրթական  ծրագրերի իրականացման և միջազգային կրթական տարածին ինտեգրման,

-       աշխատաշուկային և միջազգային համապատասխանության ապահովման,

-       գիտության և գիտատեխնիկական զարգացման նախադրյալների ձևավորման վրա

    Անկախ փորձագետ (համաձայնեցնել) 
       Հարց ու պատասխան

Համանախագահողներ՝  

          Վ . Բոստանջյան      ՀՀ ԱԺ ԳԿՄ մշտական   հանձնաժողովի նախագահ

          Լ.Մկրտչյան          ՀՀ ԿԳ նախարար                                                

12։10-14։00

     Ազատ քննարկում , մասնակիցների մտքերի փոխանակություն                             

Լսումների արդյունքների ամփոփում

14։00-14։30

  Եզրափակիչ ելույթներ

   Ամփոփում

Միջոցառում-                    ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ   ԼՍՈՒՄՆԵՐ

ԹԵՄԱ-       << Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական                                 

                      բարեփոխումներն ու հիմնախնդիրները >>      

Օրակարգում՝   << Բարձրագույն կրթության մասին >>,

  << Կրթության մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում    փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին >>,

<< Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին >>,

<< Հիմնադրամների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին >>,

<< Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին >>,

<< Լիցենզավորման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին >>,

<< Պետական տուրքի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին >>   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկում

Աշխատակարգ .

հիմնական զեկույցի համար՝          մինչև   30 րոպե

հարցերի համար՝                            մինչև 3 րոպե

պատասխանների համար `              մինչև 3 րոպե

ելույթների համար՝                          մինչև 7 րոպե   

Ժամկետը ՝   փետրվարի   21,  ժամը՝ 11 ։ 00 – 1 30

Վայրը՝   ՀՀ Ազգային ժողովի վարչական շենք , նիստերի դահլիճ

Մասնակիցների թիվը՝   մինչև 100  մարդ

1.     ՀՀ և ԼՂՀ գործող պետական, մասնավոր և պետական մասնակցությամբ ԲՈՒՀ-երի, Ռազմական ուսումնական հաստատությունների, դրանց մասնաճյուղերի  ղեկավարներ և (կամ) համապատասխան ներկայացուցիչներ.

2.    բոլոնյան գործընթացի ներդման և բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման  գործում մասնակցություն ունեցած,  ծրագրեր իրականացրած տեղական և միջազային կազմակերպությունների, գրասենյակների ներկայացուցիչներ.

3.    Հայ առաքելական  եկեղեցու ներկայացուցիչներ.

4.    Սոցիալական գործընկերության ներկայացուցիչներ, կրթական ծրագրեր գիտական կազմակերպություններ

5.    ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ

6.    ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ.

ՀՀ ԿԳ նախարար

ՀՀ ԿԳ փոխնախարար

ՀՀ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ

Գիտությունների ազգային ակադեմիա

Գիտություն պետական կոմիտե

Բարձրագույն որակավորման հանձնաժողով   

7.    ԼՂՀ ԱԺ ԿԳՄ հանձնաժողովի նախագահ

8.    ԼՂՀ  ԿԳ Նախարար

9.    ԱԺ  պատգամավորներ,  

10.  Անկախ փորձագետներ,   մասնագետներ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am