Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513480




Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից
26.01.2016
Ժամը 14:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի 2016 թվականի փետրվարի 1-4-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1) Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր
Ն-912-09.12.2015-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյան
Հարակից զեկուցող(ներ)`Խոսրով Հարությունյան
2) «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիր
Ն-929-29.12.2015-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան
Հարակից զեկուցող(ներ)`Սուքիաս Ավետիսյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳագիկ Մինասյան