Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
19.10.2012
Ժամը 11:00
334 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ 2012 թվականի հոկտեմբերի 22- 25-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-055-24.08.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-0551-24.08.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-066-04.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Թամազյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Մինասյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-050-23.08.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Զ.Փոստանջյան
2.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծերի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ մեկ տարով.

1) ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-049-23.08.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0491-23.08.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Գ.Ջհանգիրյան
2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Պ-063-30.08.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Ռուբիկ Հակոբյան, Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան
Հիմնական զեկուցող`Ռ.Հակոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
3) 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-065-31.08.2012-ՊԻ-011/0
Հեղինակ` Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան, Ռուբիկ Հակոբյան
Հիմնական զեկուցող`Զ.Փոստանջյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԴ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

03.12.2012
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

28.11.2012
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

12.11.2012
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

09.11.2012
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

28.09.2012
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

07.09.2012
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

22.06.2012
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից