Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513314




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
31.08.2012
Ժամը 11:00
211 (2-րդ մասնաշենք) սենյակ
1.
Հետևյալ նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը նպատակահարմար չհամարել

"Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փսփոխություններ և լրացումներ կատարելու մասին" /կոդ` Պ-380-21.11.2008.27.01.2009-ՄԻ-010/1/ և "Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին" /կոդ` Պ-3801-21.11.2008.27.01.2009-ՄԻ-010/1/

Զեկուցող Էլինար Վարդանյան
2.
Հետևյալ նախագծի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը համարել նպատակահարմար

"Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին" /կոդ` Կ-1259-13.10.2011-ՄԻ-010/1/

Զեկուցող Էլինար Վարդանյան
3.
Առաջարկել հարցի քննարկումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով

"Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին" /կոդ` Կ-1259-13.10.2011-ՄԻ-010/1/ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Զեկուցող Էլինար Վարդանյան
4.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ մեկ տարով.

1) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-021-18.07.2012-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հրայր Թովմասյան
ՀՀ արդարադատության նախարար
Հարակից զեկուցող(ներ)`Էլինար Վարդանյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
5.
Ընդունել ի գիտություն
1) «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույց
1364-26.03.2012-ՄԻ

Հիմնական զեկուցող`Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան
Հարակից զեկուցող(ներ)`Մարգարիտ Եսայան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
6.
2012 թվականի օգոստոսի 31-ի նիստի օրակարգում կատարել հետևյալ լրացումը. "5. Ազգահին ժողովի հինգերորդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում "Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված "Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /կոդ` Կ-021-18.07.2012-ՄԻ-010/0/ վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին"
7.
Ազգահին ժողովի հինգերորդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում "Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված "Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի / կոդ` Կ-021-18.07.2012-ՄԻ-010/0/ վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ"


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

08.11.2012
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

19.10.2012
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

28.09.2012
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից