Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513314


02.11.2016

Խորհրդարանական լսումներ



ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից 2016 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Բաղրամյան 19, ԱԺ 334 դահլիճ) կազմակերպվում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (կոդ՝ Կ-996-02.05.2016, 12.10.2016-ՄԻ-010/0) եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ
:

Շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին:

Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչեւ ս.թ. նոյեմբերի 8-ը հայտնել 011 513 368 հեռախոսահամարով կամ humanrights@parliament.am  էլեկտրոնային փոստով:   

Նախագծի տեքստն՝ այստեղ.

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=41821