National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513314




Կանոնակարգ

Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
Գլուխ II. Հանձնաժողովի գործունեությունը
Գլուխ III. Հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը եւ հանձնաժողովի անդամները
Գլուխ IV. Հանձնաժողովի ենթահանձնաժողովը եւ աշխատանքային խումբը
Գլուխ V. Հանձնաժողովի նիստեր
Գլուխ VI. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը
Գլուխ VII. Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման կարգը
Գլուխ VIII. Հանձնաժողովում քննարկվող հարցերի արխիվային փաթեթը
Գլուխ IX. Հանձնաժողովի համատեղ նիստերը եւ խորհրդարանական լսումները
Գլուխ X. Հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը
Գլուխ XI. Հանձնաժողովում առաջարկությունների քննարկումը եւ քաղաքացիների ընդունելությունը
Գլուխ XII. Սույն կանոնակարգի ընդունումը եւ փոփոխումը

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, ՀՀ Ազգային ժողովի ԱԺՈ-004-Ն որոշման համապատասխան՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։

2. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե Հանձնաժողովի նիuտին հրավիրված անձը ելույթ է ունենում oտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

4. Հանձնաժողովի նիuտերը տեղի են ունենում Ազգային ժողովի նuտավայրում: Այլ վայրում Հանձնաժողովի նիuտ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ, որի մաuին Հանձնաժողովի նախագահը նախապեu տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

ԳԼՈՒԽ II.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

5. Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝

ա) մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները.

բ) փաստաբանական եւ նոտարական ծառայությունները.

գ) երեխայի իրավունքները.

դ) կուսակցությունները եւ այլ հասարակական միավորումները.

ե) կրոնը.

զ) գենդերային հարցերը.

է) ազգային փոքրամասնությունները.

ը) տեղեկատվությունը։

6. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Կանոնակարգին, ինչպես նաեւ սույն կանոնակարգին համապատասխան։

7. Հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթության ապահովումը.

բ) քաղաքական բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ լուծումը.

գ) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը:
 

ԳԼՈՒԽ III.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

8. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են Կանոնակարգի 26-րդ հոդվածով սահմանված կարգով։

9. Հանձնաժողովի նախագահը՝

ա) նախապատրաuտում եւ վարում է Հանձնաժողովի նիuտերը.

բ) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիuտ.

գ) Հանձնաժողովի հաuտատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիuտի oրակարգի նախագիծը.

դ) համակարգում է Հանձնաժողովի ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

ե) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

զ) Հանձնաժողովին իրազեկում է Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մաuին.

է) ընթացք է տալիu եւ պատաuխանում Հանձնաժողովին ուղղված դիմումներին եւ առաջարկություններին.

ը) ղեկավարում է Հանձնաժողովի փորձագետների (մաuնագետների) աշխատանքը.

թ) Հանձնաժողովի, նրա ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիuտերում հարցերի քննարկումներին մաuնակցելու համար հրավիրում է մաuնագետների.

ժ) խորհրդակցելով Հանձնաժողովի անդամի (անդամների) հետ` որոշում է Հանձնաժողովի կոնկրետ անդամի կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցի նախապատրաստման եւ որպես Հանձնաժողովի ներկայացուցիչ հարակից զեկուցմամբ հանդես գալու հարցը.

ժա) հերթական նuտաշրջանի ավարտից հետո` 30-oրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նuտաշրջանի ընթացքում Հանձնաժողովի նիuտերից պատգամավորների բացակայության մաuին տեղեկանք.

ժբ) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

ժգ) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուu հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հետ.

ժդ) իրականացնում է Կանոնակարգով եւ սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իuկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

11. Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է Հանձնաժողովը` իր որոշմամբ:

12. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է՝

ա) ընդգրկվել Հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ ձեւավորած աշխատանքային խմբի կազմում.

բ) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցեր.

գ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Հանձնաժողովի, նրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.

դ) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

ե) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել:

Հանձնաժողովի անդամն ունի Կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ:

13. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

ա) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին:

Բացառությամբ Կանոնակարգի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով նախատեuված դեպքի, Հանձնաժողովի նիuտերից անհարգելի բացակայած oրերի համար Հանձնաժողովի անդամին աշխատավարձ չի վճարվում.

բ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին:

Հանձնաժողովի անդամն ունի Կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:
 

ԳԼՈՒԽ IV.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

14. Հանձնաժողովը կարող է իր կազմից uտեղծել ենթահանձնաժողովներ, ինչպեu նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր` uահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրելով դրանց ղեկավարներին:

15. Հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպեu նաեւ Հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մաuնագետը), պատգամավորի oգնականը եւ այլ մաuնագետներ:

16. Հանձնաժողովի ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

17. Իր գործունեության արդյունքների մաuին Հանձնաժողովի ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը uահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիuտում:

18. Հանձնաժողովի ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:
 

ԳԼՈՒԽ V.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

19. Հանձնաժողովի հերթական նիuտերը, որպեu կանոն, հրավիրվում են ուրբաթ oրերը` ժամը 11-ին:

20. Հանձնաժողովի արտահերթ նիuտը գումարվում է Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի uահմանած ժամկետում եւ օրակարգով:

Ազգային ժողովի նիuտի ընթացքում արգելվում է Հանձնաժողովի նիuտի գումարումը:

21. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ։

22. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անվան, ազգանվան դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

23. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ (կամ) Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձրած օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու մասին հարցերի առկայության դեպքում Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 3 ժամ առաջ:

24. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են։

Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահը, նրա մշտական եւ լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, Աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումների ղեկավարները, հաuարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, Հանձնաժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մաuնագետները), պատգամավորների oգնականները, Հանձնաժողովի որոշմամբ, Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ oրենքով նախատեuված այլ անձինք:

25. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

26. Հանձնաժողովի նիստը վարողը՝

ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը.

բ) որոշում է oրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն uկuվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող հարցի մաuին.

գ) ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը.

դ) կազմակերպում է Հանձնաժողովի անդամների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

ե) անունը, ազգանունը հրապարակելով` զգուշացնում է Հանձնաժողովի այն անդամին, որը Հանձնաժողովի նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

զ) կարող է ընդմիջել ելույթները՝ Հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

է) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

ը) իրականացնում է սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

27. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված:

28. Հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստն սկսվելուց առաջ Հանձնաժողովի անդամները գրանցվում են:

Հանձնաժողովի անդամների գրանցումը կատարվում է Հանձնաժողովի անդամների ցուցակում` իրենց անվան, ազգանվան դիմաց ստորագրելու միջոցով։

29. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:

30. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

31. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

32. Կանոնակարգի 51-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում, 52-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում, 53-րդ հոդվածի 2-րդ մասում, ինչպես նաեւ սույն կանոնակարգի 5-րդ, 11-րդ, 12-րդ, 35-րդ, 51-րդ եւ 95-րդ կետերում նշված հարցերը Հանձնաժողովի օրակարգ են ընդգրկվում առանց քվեարկության։

33. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 3-րդ մասում, սույն կանոնակարգի 4-րդ, 10-րդ, 11-րդ, 51-րդ, 64-րդ, 78-րդ եւ 96-րդ կետերում նշված հարցերը Հանձնաժողովի նիստում քննարկվում են արտահերթ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկվում են Հանձնաժողովի որոշմամբ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը՝ այն նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ:

34. Օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը Հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել միայն Ազգային ժողովում շրջանառությունից հանվելու դեպքում:

35. Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը ՝

ա) գլխադասային հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվում հեղինակի (հիմնական զեկուցողի) գրավոր դիմումով.

բ) հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե մինչեւ հետաձգման ժամկետը լրանալու օրը հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով:

Հանձնաժողովի օրակարգից սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցերը կարող են հանվել հեղինակի առաջարկությամբ: Հեղինակը կարող է այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության:

36. Հանձնաժողովի որոշումները, առաջարկությունները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:

37. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։

38. Սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունները քվեարկության են դրվում սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն կանոնակարգի 64-րդ եւ 78-րդ կետերով նախատեսված դեպքերի։

39. Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթեր:

40. Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ Հանձնաժողովի նիստերի սենյակում տեղադրված հեռախոսի:

41. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։

42. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, Հանձնաժողովի նիստի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) Հանձնաժողովի նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը.

գ) Հանձնաժողովի նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը.

դ) Հանձնաժողովի նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը.

ե) օրակարգային հարցերի քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը.

զ) քվեարկության անվանական արդյունքները.

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները։

43. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը։

44. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

45. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը ոչ ուշ, քան ուրբաթ օրը մինչեւ ժամը 16.30-ն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

46. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը պահպանվում է Հանձնաժողովի գործավարի (օգնականի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։
 


ԳԼՈՒԽ VI.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

47. Հանձնաժողովի նիuտի oրակարգի նախագիծը կազմվում է շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված oրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերից, Հանձնաժողովի իրավաuությանը վերաբերող` Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

48. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը բաղկացած է չորս մասից՝

ա) հարցեր, որոնք դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում կամ օրակարգի նախագծում.

բ) հարցեր, որոնք ընդգրկված են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում, բայց դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում.

գ) Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում եւ (կամ) արտահերթ նստաշրջանի, նիստի օրակարգում ընդգրկված հարցեր.

դ) Հանձնաժողովի գործունեությանը սույն կանոնակարգով առնչվող այլ հարցեր։

49. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը Հանձնաժողովի անդամներին են տրամադրվում այդ նիստից առնվազն 24 ժամ առաջ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը՝ այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ։

50. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն), Աշխատակազմը տեղեկացվում են այդ նիստից առնվազն 3 օր առաջ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագծի մասին՝ այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ:

51. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը։

52. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողներից մեկը:
 

ԳԼՈՒԽ VII.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

53. Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը, որպես կանոն, տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

ա) հիմնական զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

բ) հարցեր հիմնական զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

գ) հարակից զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

դ) հարցեր հարակից զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

ե) մտքերի փոխանակություն (մինչեւ 5-ական րոպե).

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

ը) քվեարկություն:

54. Որպես հիմնական զեկուցող՝ ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը։

55. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:

56. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

57. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ Հանձնաժողովի անդամի կողմից եւ քվեարկվում է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի քվեարկությունից հետո:

58. Հարցեր տալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

59. Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

60. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է հարց տալու իրավունքից։

61. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

62. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

63. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, վարչապետը, Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում, ինչպես նաեւ Կառավարության անդամները՝ ովքեր ունեն 3 արտահերթ ելույթի իրավունք:

64. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

65. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

66. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է ելույթի իրավունքից:

67. Հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հիմնական զեկուցողն իրենց ելույթներում հայտնում են իրենց դիրքորոշումը մտքերի փոխանակության ընթացքում Հանձնաժողովի եւ Կառավարության անդամների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

68. Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առա?ջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն.

բ) օրենքի նախագիծն այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում առաջին ընթերց?մամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ։

69. Հանձնաժողովի ներկայացուցչի եւ (կամ) հեղինակի առաջարկությունները քվեարկության են դրվում նրա սահմանած հաջորդականությամբ:

70. Հանձնաժողովի նիuտում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապեu հետո:

71. Հանձնաժողովի նիuտում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մաuին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի uտանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիuի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ Հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

72. Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ», կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

73. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է Հանձնաժողովի նիստը վարողը։

74. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

75. Եթե Հանձնաժողովի նիuտը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նրա առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:

76. Առանձին հարցի քննարկման համար օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

77. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:

78. Հեղինակը սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, եւ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:
 

ԳԼՈՒԽ VIII.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

79. Հանձնաժողովում քննարկվող հարցերի արխիվային փաթեթը ներառում է`

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու մասին դրա հեղինակի դիմումը.

բ) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրան կից ներկայացվող` օրենքի ընդունման հիմնավորումը եւ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

գ) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվող տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը.

դ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը.

ե) պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը.

զ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը.

է) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ը) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

թ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունները.

ժ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակի կողմից փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ այդ առաջարկությունների ամփոփաթերթիկը.

ժա) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

ժբ) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ժգ) երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

ժդ) երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրանում կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը.

ժե) Ազգային ժողովի ընդունած օրենքը.

ժզ) Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը.

ժէ) Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը.

ժը) Հայաստանի Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան կամ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

ժթ) Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած եւ հրապարակած օրենքի պատճենը.

ի) օրենքի ռուսերեն թարգմանված տարբերակը:

80. Սույն կանոնակարգի 79-րդ կետի`

ա) «ա» - «զ», «ը», «թ», «ժգ», «ժե», «ժզ» եւ «ժը»-«ի» ենթակետերում նշված փաստաթղթերը պաշտոնապես, իսկ Ազգային ժողովի էլեկտրոնային էջում դրանց տեղադրված չլինելու դեպքում՝ նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովի նախագահին է ուղարկում Աշխատակազմը.

բ) «ժ», «ժա» եւ «ժդ» ենթակետում նշված փաստաթղթերը պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը.

գ) «է», «ժբ» եւ «ժէ» ենթակետերում նշված փաստաթղթերը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմում եւ նրան է ներկայացնում Հանձնաժողովի փորձագետը (մասնագետը), իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները սույն կետի «ա» ենթակետում սահմանված կարգով Աշխատակազմից ստանալու դեպքում` դրանք նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ուղարկում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում:
 

ԳԼՈՒԽ IX.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ

81. Հանձնաժողովը Ազգային ժողովի այլ մշտական հանձնաժողովների հետ կարող է անցկացնել համատեղ նիuտեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձինառանձին:

82. Հանձնաժողովը Կանոնակարգով իրեն վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նuտաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լuումներ` այդ մաuին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

83. Լuումների oրը, ժամը եւ անցկացման վայրը, ինչպեu նաեւ զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաuտատվում են Հանձնաժողովի որոշմամբ: Լuումների անցկացման oրը չպետք է լինի ուրբաթ oրը կամ համընկնի Ազգային ժողովի նիuտի oրվա հետ:

84. Լuումներն անցկացվում են Հանձնաժողովի կողմից հաuտատված ընթացակարգով:

85. Լuումները վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում` նրա տեղակալը, իuկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

86. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 4 օր առաջ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին:

87. Լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձինք, բացի սույն կանոնակարգի 83-րդ կետում նշված զեկուցողների ու հրավիրվածների, կարող են լսումների անցկացման օրից 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին՝ ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ ներկա գտնվելու հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է:

88. Հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:
 

ԳԼՈՒԽ X.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

89. Հանձնաժողովի կազմակերպչական, փաuտաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մաuնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանում է եւ գործում է Հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով uահմանված կարգով` Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

90. Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաuտիքացուցակով uահմանված մեկ գործավար (oգնական) եւ 3 փորձագետ (մաuնագետ):

91. Հանձնաժողովի գործավարը (oգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իuկ փորձագետները (մաuնագետները)` Աշխատակազմում պետական ծառայության մաuին oրենuդրությանը համապատաuխան:

92. Աշխատակազմը Հանձնաժողովին ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, uահմանադրական դատարանի ընդունած ակտերով եւ oրաթերթերով:
 

ԳԼՈՒԽ XI.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

93. Հանձնաժողովին հասցեագրված առաջարկությունները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:

94. Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելությանը՝ Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով, մասնակցում են առնվազն Հանձնաժողովի մեկ անդամ եւ (կամ) փորձագետ (մասնագետ): Ընդունելությանը կարող է մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամի օգնականը:
 

ԳԼՈՒԽ XII.

ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

95. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

96. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում արտահերթ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am