Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր
Էլ. փոստ foreign.relations@parliament.am
Հեռ. (374-11) 513271




Քաղվածք թիվ 32 նիստի արձանագրությունից
12.12.2014
Ժամը 12:00
414 սենյակ
1.
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց դրական եզրակացություններ ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջիկա արտահերթ նիստի օրակարգում ընդգրված հետևյալ միջազգային պայմանագրերի վերաբերյալ
1) Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիր
Ն-671-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյան 13:00
Հարակից զեկուցող(ներ)`Նաիրա Կարապետյան
2) Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիր
Ն-672-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյան 13:20
Հարակից զեկուցող(ներ)`Նաիրա Կարապետյան
3) Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիր
Ն-673-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան 14:00
Հարակից զեկուցող(ներ)`Արտակ Զաքարյան
4) Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիր (Հատուկ գործառնություններ)
Ն-674-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյան 12:40
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
5) Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր
Ն-675-04.12.2014-ՖՎ,ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյան 13:40
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
6) Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիր
Ն-676-04.12.2014-ՖՎ,ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյան 12:20
Հարակից զեկուցող(ներ)`Սամվել Ֆարմանյան
7) Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիր
Ն-677-04.12.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյան 12:00
Հարակից զեկուցող(ներ)`Արտակ Զաքարյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ