Տպել
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ, ժողովրդագրություն եւ հայրենադարձություն
Էլ. փոստ social@parliament.am
Հեռ. (374-10) 513263




Քաղվածք թիվ 46 նիստի արձանագրությունից
24.02.2012
Ժամը 14:30
414 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1312-20.12.2011-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Հակոբյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2012 թվականի փետրվարի 27-մարտի 1-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1312-20.12.2011-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Հակոբյան
2) ա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1330-03.02.2012-ՍՀ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-13301-03.02.2012-ՍՀ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-13302-03.02.2012-ՍՀ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-13303-03.02.2012-ՍՀ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-13304-03.02.2012-ՍՀ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Ասատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Հակոբյան
3.
Սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ներկայացնել «Փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ կառավարության առաջարկություններին եզրակացություն տալու մասին» հանձնաժողովի կողմից հավանություն ստացած որոշումը, ըստ որի` 2012 թվականի փետրվարի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված վերոշարադրյալ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ. ա) փաթեթում ներառել Կ-1330.5 «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: բ) փաթեթի Կ-1330.3 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ավելացնել 1-ին եւ 3-րդ հոդվածները: Համապատասխանաբար նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ եւ փոփոխություններ» բառերով: Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ Կ-1330.3 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ավելացված 1-ին եւ 3-րդ հոդվածներն առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

03.02.2012
Քաղվածք թիվ 45 նիստի արձանագրությունից

02.02.2012
Քաղվածք թիվ 44 նիստի արձանագրությունից