Տպել
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ
Էլ. փոստ tktih@parliament.am
Հեռ. (374-10) 513231


24.05.2011

Խորհրդարանական լսումներ

ՀՀ Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ Ազգային Ժողովի նստավայրում (Բաղրամյան 19, ԱԺ 334 սրահ) ս/թ մայիս 31-ին, ժամը 12.00-ին կազմակերպում է խորհրդարանական լսումներ` Կ-1076-19.01.2011-ՏՏ-010/1 «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-10761 -19.01.2011-ՏՏ-010/1 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-10762 -19.01.2011-ՏՏ-010/1 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-10763 -19.01.2011-ՏՏ-010/1 «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-10764 -19.01.2011-ՏՏ-010/1 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի   վերաբերյալ:

Շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին: Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, մասնակցության որոշման եւ մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին խնդրում ենք մինչեւ ս/թ մայիսի  29-ը, ժամը 12.00-ն հայտնել 513 231 հեռախոսահամարով կամ tktih@parliament.am   էլեկտրոնային փոստով: