National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ
Էլ. փոստ tktih@parliament.am
Հեռ. (374-10) 513231




Կանոնակարգ

Նախագիծ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
«_____»«_____________»2008թ.
N ՈՐՈՇՄԱՄԲ

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Ազգային ժողովի  Տարածքային կառավարման եվ տեղական  ինքնակառավարման  հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։

2. Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում եւ գործում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե Հանձնաժողովի նիuտին հրավիրված անձը ելույթ է ունենում oտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

5. Հանձնաժողովի նիuտերը տեղի են ունենում Ազգային ժողովի նuտավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիuտ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ, որի մաuին Հանձնաժողովի նախագահը նախապեu տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:
 

ԳԼՈՒԽ II.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

6. Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝

ա) տարածքային կառավարում.

բ) տեղական ինքնակառավարում.

գ) տարածքային զարգացում.

դ) համայնքային ծառայություն.

ե) տեղական հարկեր.

զ) տուրքեր եւ վճարներ.

7. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի ինչպես նաեւ սույն կանոնակարգին համապատասխան։

8. Հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթության ապահովումը.

բ) քաղաքական բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ լուծումը.

գ) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը:
 

ԳԼՈՒԽ III.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

9. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով։

10.  Հանձնաժողովի նախագահը՝

10.1. ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

10.2. ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի կազմումը.

10.3. նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.

10.4.  գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

10.5. հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

10.6. համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

10.7. ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

10.8. կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել փորձաքննության.

10.9. մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

10.10.  հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է Հանձնաժողովում քննարկված հարցերի ցանկը.

10.11. ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում է հանձնաժողովին ուղղված դիմումներին ու բողոքներին.

10.12. ղեկավարում է հանձնաժողովի գործավարի եւ փորձագետ-գլխավոր մասնագետների  աշխատանքը.

10.13. Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ կարող է ընդգրկվել Հանձնաժողովի փորձագետ-գլխավոր մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու կամ ատեստավորման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կամ մասնակցել հանձնաժողովի նիստերին:

11. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝

11.1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

11.2. նա տվել է հրաժարական«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

13. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը։

14. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

14.1. մասնակցում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի մշակմանը.

14.2. մասնակցում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մշակմանը.

14.3. կազմակերպում է Հանձնաժողովի նիստերի եւ նիստերին ներկա գտնվողների հաշվառումը, ապահովում է Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նիստերին եւ կազմակերպում ներկա գտնվողների հաշվառումը.

14.4. վերահսկում է Հանձնաժողովի անդամներին անհրաժեշտ նախագծերով եւ փաստաթղթերով ապահովումը.

14.5. վերահսկում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի իրականացումը.

14.6. վերահսկում է Հանձնաժողովի կողմից քաղաքաքացիների ընդունելության կազմակերպումը:

15. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:
 

ԳԼՈՒԽ IV.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

16. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովում Ազգային ժողովի պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

17. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Ազգային ժողովի խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

18. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է՝

18.1. առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ նրա փոխարինողի պաշտոններում.

18.2. ընդգրկվել Հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ ձեւավորած աշխատանքային խմբի կազմում.

18.3. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ.

18.4. ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ  Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.

18.5. Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը.

18.6. հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

18.7. ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել:

19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

19.1. մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

19.2. կատարել Հանձնաժողովի որոշումները եւ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները:
 

ԳԼՈՒԽ V.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

20. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 23 հոդվածին համապատասխան` Հանձնաժողովը կարող է իր կազմից uտեղծել ենթահանձնաժողովներ, ինչպեu նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր` uահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ  ընտրելով դրանց ղեկավարներին:

21. Հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպեu նաեւ Հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մաuնագետը), պատգամավորի oգնականը եւ այլ մաuնագետներ:

22. Հանձնաժողովի ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

23. Իր գործունեության արդյունքների մաuին Հանձնաժողովի ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը uահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիuտում:

24. Հանձնաժողովի ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:
 

ԳԼՈՒԽ VI.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

25. Հանձնաժողովի հերթական նիuտերը, որպեu կանոն, հրավիրվում են ուրբաթ oրերը` ժամը 11-ին:

26. Հանձնաժողովի արտահերթ նիuտը գումարվում է Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի uահմանած ժամկետում եւ օրակարգով:

Ազգային ժողովի նիuտի ընթացքում արգելվում է Հանձնաժողովի նիuտի գումարումը:

27. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ

28. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են հրապարակային, բացառությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 90 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի ։

28.1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազոր ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք:

28.2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն կանոնակարգի 29-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հանձնաժողովի փորձագետ-մասնագետները եւ գործավարը, Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական փորձագետ-մանագետը, Հանձնաժողովի նախագահի հրավիրած եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

29. Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

29.1.Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

29.2.Դռնփակ նիստի արձանագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

30. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

31. Հանձնաժողովի նիստը վարողը՝

ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը.

բ) ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը.

գ) որոշում է oրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն uկuվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող հարցի մաuին.

դ) կազմակերպում է Հանձնաժողովի անդամների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

ե) անունը, ազգանունը հրապարակելով` զգուշացնում է Հանձնաժողովի այն անդամին, որը Հանձնաժողովի նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

զ) կարող է ընդմիջել ելույթները՝ Հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

է) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

31.1. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

31.2. Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված:

31.3. Հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստն սկսվելուց առաջ Հանձնաժողովի անդամները գրանցվում են:

31.4.Հանձնաժողովի անդամների գրանցումը կատարվում է Հանձնաժողովի անդամների ցուցակում` իրենց անվան, ազգանվան դիմաց ստորագրելու միջոցով։

32. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:

33. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

34. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

35. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքի նախագծերը, Ազգային ժողովի որոշման նախագիծը, որոնց համար Հանձնաժողովը նշանակվել է գլխադասային, Հանձնաժողովի օրակարգ են ընդգրկվում առանց քվեարկության:

36. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում, 37-րդ հոդվածի 3-րդ մասի «դ», «ե» եւ «զ» կետերում նշված հարցերը Հանձնաժողովի նիստում քննարկվում են արտահերթ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկվում են Հանձնաժողովի որոշմամբ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը՝ այն նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ:

37. Օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը Հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել միայն Ազգային ժողովում շրջանառությունից հանվելու դեպքում: Հանձնաժողովի օրակարգից սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցերը կարող են հանվել հեղինակի առաջարկությամբ: Հեղինակը կարող է այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության:

38. Հանձնաժողովի որոշումները, առաջարկությունները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:

39. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։

40. Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթեր:

41. Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ Հանձնաժողովի նիստերի սենյակում տեղադրված հեռախոսի:

41. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։

42. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, Հանձնաժողովի նիստի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) Հանձնաժողովի նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը.

գ) Հանձնաժողովի նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը.

դ) Հանձնաժողովի նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը.

ե) օրակարգային հարցերի քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը.

զ) քվեարկության անվանական արդյունքները.

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ  եզրակացությունները։

43. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը։

44. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

44.1.Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

44.2. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը պահպանվում է Հանձնաժողովի գործավարի (օգնականի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։
 

ԳԼՈՒԽ VII.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

45. Հանձնաժողովի նիuտի oրակարգի նախագիծը կազմվում է շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված oրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերից, Հանձնաժողովի իրավաuությանը վերաբերող` Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

46. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը բաղկացած է չորս մասից՝

ա) հարցեր, որոնք դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում կամ օրակարգի նախագծում.

բ) հարցեր, որոնք ընդգրկված են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում, բայց դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում.

գ) Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում եւ(կամ) արտահերթ նստաշրջանի, նիստի օրակարգում ընդգրկված հարցեր.

դ) Հանձնաժողովի գործունեությանը սույն կանոնակարգով առնչվող այլ հարցեր։

47. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը Հանձնաժողովի անդամներին են տրամադրվում այդ նիստից առնվազն 24 ժամ առաջ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը՝ այդ նիստից առնվազն 4 ժամ առաջ։

48. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը։

49. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողներից մեկը:
 

ԳԼՈՒԽ VIII.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

50. Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը, որպես կանոն, տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

ա) հիմնական զեկուցողի ելույթ

բ) հարցեր հիմնական զեկուցողին

գ) հարակից զեկուցողի ելույթ

դ) հարցեր հարակից զեկուցողին

ե) մտքերի փոխանակություն

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ

ը) քվեարկություն:

51. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ սահմանված կարգով նշանակված Հանձնաժողովի ներկայացուցիչը։

52. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա ՀՀ վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:

53. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

54. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ Հանձնաժողովի անդամի կողմից եւ քվեարկվում է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի քվեարկությունից հետո:

55. Հարցեր տալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

56. Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

57. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է հարց տալու իրավունքից։

58. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

59. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

60. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, վարչապետը, Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում, ինչպես նաեւ Կառավարության անդամները՝ ովքեր ունեն 3 արտահերթ ելույթի իրավունք:

61. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

62. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ հերթագրման հաջորդականության, Հանձնաժողովի նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

63. Հանձնաժողովի նիստերի սենյակից բացակայող Հանձնաժողովի անդամը զրկվում է ելույթի իրավունքից:

64. Հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հիմնական զեկուցողն իրենց ելույթներում հայտնում են իրենց դիրքորոշումը մտքերի փոխանակության ընթացքում Հանձնաժողովի եւ Կառավարության անդամների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

65. Հանձնաժողովի նիuտում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապեu հետո:

66. Հանձնաժողովի նիuտում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է  դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մաuին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի uտանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիuի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ Հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

67. Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ», կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

68. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է Հանձնաժողովի նիստը վարողը։

69. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

70. Եթե Հանձնաժողովի նիuտը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նրա առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:

71. Առանձին հարցի քննարկման համար օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

72. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:
 

ԳԼՈՒԽ IX.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ

73. Հանձնաժողովը Ազգային ժողովի այլ մշտական հանձնաժողովների հետ կարող է անցկացնել համատեղ նիuտեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:

74. Հանձնաժողովը Կանոնակարգով իրեն վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նuտաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լuումներ` այդ մաuին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

75. Լuումների oրը, ժամը եւ անցկացման վայրը, ինչպեu նաեւ զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաuտատվում են Հանձնաժողովի որոշմամբ: Լuումների անցկացման oրը չպետք է լինի ուրբաթ oրը կամ համընկնի Ազգային ժողովի նիuտի oրվա հետ:

76. Լuումներն անցկացվում են Հանձնաժողովի կողմից հաuտատված ընթացակարգով:

77. Լuումները վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության իսկ նրա պաշտոնի թափուր լինելու դեպքում` նրա տեղակալը, իuկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

78. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 4 օր առաջ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին:

79. Լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձինք, կարող են լսումների անցկացման օրից 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին՝ ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ ներկա գտնվելու հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է:
 

ԳԼՈՒԽ X.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

80. Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաuտաթղթային, տեղեկատվական, վերլուծական, մաuնագիտական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):

81. Համձայն  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21 հոդվածի 6-րդ կետի, Հանձնաժողովի կազմակերպչական, փաuտաթղթային, տեղեկատվական,  վերլուծական եւ մաuնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը:Հանձնաժողովը ունի Աշխատակազմի հաuտիքացուցակով uահմանված մեկ գործավար (oգնական) եւ 3 փորձագետ (մաuնագետ):

82. Հանձնաժողովի գործավարը (oգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իuկ փորձագետները (մաuնագետները)` «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

83 Հանձնաժողովի փորձագետ (մաuնագետ) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

84. Աշխատակազմը Հանձնաժողովին ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, uահմանադրական դատարանի ընդունած ակտերով եւ oրաթերթերով:
 

ԳԼՈՒԽ XI.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

85. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7 հոդվածի առաջին կետի համապատասխան` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկների, կազմակերպություննեիր ղեկավարներն ու պաշտոնատար անձիք պարտավոր են 10-օրյա ժամկետում, բացառությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի,  քննարկել Հանձնաժողովի նախագահի եւ Հանձնաժողովի անդամների հարցումները եւ առաջարկները, գրավոր պատասխանել դրանց, ինչպես նաեւ ոչ ուշ, քան  քննարկումից 3 օր առաջ նրանց գրավոր տեղեկացնել իրենց բարձրացրած հարցի քննարկման մասին:

86. Հանձնաժողովի նախագահի հարցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  զինանշանի պատկերով  եւ Հանձնաժողովի անվանմամբ ձեւաթղթով:

87. Հանձնաժողովին ուղղված դիմումները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ XII.
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

88. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: Սույն Կանոնակարգը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից որոշումն ընդունելու պահից:

89. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում արտահերթ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS