National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային,� ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-10) 513480




ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Ազգային ժողովի կանոնակարգին, ինչպես նաեւ սույն կանոնակարգին համապատասխան:

2. Հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը,

բ) բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ  որոշումները,

գ) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը:

3. Հանձնաժողովի նախագահը`

ա) ստորագրում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները,

բ) որոշում է քննարկմանը ներկայացված նախագծի վերաբերյալ հանձնաժողովի կողմից հարակից զեկուցմամբ  հանդես գալու հարցը,

գ) մասնակցում է Ազգային ժողովի  աշխատանքային  խորհրդակցություններին:

4. Հանձնաժողովի նիստը վարողը`

ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը,

բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

5. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

6. Հանձնաժողովի նիստերում քննարկվող յուրաքանչյուր օրենքի նախագիծ արխիվացվում է:

Նախագծի արխիվային փաթեթը ներառում է  քննարկվող նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ շրջանառության մեջ դրված բոլոր պաշտոնական փաստաթղթերը:

7. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը պահպանվում է գործավարի (մասնագետի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո` 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ:

8. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am