Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-10) 513314




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
25.02.2011
Ժամը 11:00
211 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 60 օրով.

1) «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0
Հեղինակ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Արտյուշ Շահբազյան
Հիմնական զեկուցող`Արծվիկ Մինասյան
ԱԺ պատգամավոր
Հարակից զեկուցող(ներ)`Հրայր Թովմասյան
ՀՀ արդարադատության նախարար

Ռաֆիկ Պետրոսյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ 2011 թվականի փետրվարի 28-մարտի 3-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

2) ա) «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-1063-21.12.2010-ՄԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-10631-21.12.2010-ՄԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Գագիկ Եգանյան
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ
Հարակից զեկուցող(ներ)`Արամ Սաֆարյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Առաջարկել հարցի քննարկումը իրականացնել հատուկ ընթացակարգով` երկրորդ ընթերցումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելով:
3.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի 2011 թվականի փետրվարի 28-մարտի 3-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 120 օրով.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0
Հեղինակ` Զարուհի Փոստանջյան
Հիմնական զեկուցող`Զարուհի Փոստանջյան
ԱԺ պատգամավոր
Հարակից զեկուցող(ներ)`Հրայր Թովմասյան
ՀՀ արդարադատության նախարար

Արամ Սաֆարյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրամ Սաֆարյան

25.11.2011
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

21.10.2011
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

09.09.2011
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

19.05.2011
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

06.05.2011
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից