Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-10) 513314




Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից
25.11.2011
Ժամը 11:00
211 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ 2011 թվականի դեկտեմբերի 5- 8-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին
Կ-1259-13.10.2011-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Արթուր Գրիգորյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Հարակից զեկուցող(ներ)`Արամ Սաֆարյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2.
Հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշեց ս. թ. դեկտեմբերի 13-ին կազմակերպել Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնախմբի կողմից մշակված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
3.
Հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշեց կազմակերպել խորհրդարանական լսումներՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ` այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

21.10.2011
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

09.09.2011
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

19.05.2011
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

06.05.2011
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

25.02.2011
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից