Տպել
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


13.12.2010

Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Հայտնում ենք Ձեզ, որ «Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի  կանոնակարգ»   ՀՀ  օրենքի   32-րդ հոդվածի եւ հանձնաժողովի ս.թ. դեկտեմբերի 1-ի  թիվ 47  որոշման   համաձայն՝  ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին ԱԺ թիվ 334 սրահում հանձնաժողովը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։
    Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, մասնակցության որոշման եւ մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչեւ ս.թ. դեկտեմբերի 22-ը  ժամը 15.00. հայտնել 588 331 հեռախոսահամարով կամ gkm@parliament.am էլեկտրոնային փոստով: