Տպել
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


10.02.2011

Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի  կանոնակարգ»   ՀՀ  օրենքի   32-րդ հոդվածի  համաձայն՝  ս.թ. փետրվարի 16-ին ժամը 1100 -ին ԱԺ թիվ 334 սրահում հանձնաժողովը կազմակերպում է «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։

Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, մասնակցության որոշման եւ մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչեւ ս.թ. փետրվարի 15-ը ժամը 1500   հայտնել 513-331 հեռախոսահամարով կամ gkm@parliament.am էլեկտրոնային փոստով:

Խորհրդարանական լսումներին հարկ է ներկայանալ անձնագրով, Բաղրամյան փողոցի մուտքից, լսումներից 30 րոպե առաջ։