Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ foreign.relations@parliament.am
Հեռ. (374-11) 513238, (374-11) 513271




Քաղվածք թիվ 23 նիստի արձանագրությունից
23.04.2024
Ժամը 14:00
414 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ
Խ-824-17.04.2024-ԱՀ-013/0
Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արթուր Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Մարիա Կարապետյան
Բացասական եզրակացության պատճառներն են /համառոտ/.
Հանձնաժողովը գտնում է, որ առաջարկվող հայտարարության նախագծում կան դրույթներ, որոնք չեն նպաստում ՀՀ կառավարության հռչակած խաղաղության գործընթացին:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՍարգիս Խանդանյան

17.05.2024
Քաղվածք թիվ 24 նիստի արձանագրությունից

15.03.2024
Քաղվածք թիվ 22 նիստի արձանագրությունից

10.01.2024
Քաղվածք թիվ 21 նիստի արձանագրությունից