Տպել
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ screi@parliament.am
Հեռ. (374-11)513258




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
11.10.2021
Ժամը 15:00
214 սենյակ
1.
Հանձնաժողովը քննարկեց Հայաստանի Հանրապետության գործարարների համար Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրները:

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հանձնաժողովն ի գիտություն ընդունեց Վարոս Սիմոնյանի հաղորդումը քննարկվող հարցի կապակցությամբ:
2.
Հանձնաժողովը քննարկեց Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում:

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հանձնաժողովն ի գիտություն ընդունեց Վարոս Սիմոնյանի հաղորդումը քննարկվող հարցի կապակցությամբ:
3.
Հանձնաժողովը որոշեց տասնօրյա ժամկետում ամփոփել քննարկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների գրավոր առաջարկությունները և ուղարկել այն կառավարություն: (Ի կատարում արձանագրության քաղվածքի 3-րդ կետի)


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

22.12.2021
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

06.12.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

30.08.2021
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից