Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր


Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 11 արտահերթ նիստի արձանագրությունից
29.04.2020
Ժամը 09:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել 2020 թվականի ապրիլի 28-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-587-23.04.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5871-23.04.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
2.
Սույն արձանագրության քաղվածքում նշված նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողով է ներկայացվելու մինչև 29.04.2020թ ժ.11-00:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ