Տպել
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
Էլ. փոստ pasht@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից
12.12.2016
Ժամը 13:00
414 սենյակ
1.
1 Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն տալ սույն թվականի դեկտեմբերի 13-ին գումարվող ՀՀ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգով սահմանված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ
1) ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1115-11.11.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11151-11.11.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11152-11.11.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11153-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11154-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11155-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11156-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11157-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11158-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-11159-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-111510-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժբ) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-111511-12.12.2016-ՊԱ-010/3
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան
2) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1123-22.11.2016-ՊԱ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ Արա Նազարյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան