Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.05.2021թ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի "ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" թիվ ԱԺԽՈ 009-Լ որոշման հավելվածի 21-րդ կետը`  կարգադրում եմ.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսսա ՔՈՉԱՐՅԱՆԻՆ.

2. Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում "Եվրանեսթ" ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ.

3. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության   խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ Անահիտ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ.

4. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի վարիչ Կարինե ՇԻՄՇԻՐՅԱՆԻՆ.

5. Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արփի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ.

6. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսսա ՔՈՉԱՐՅԱՆԻՆ.

7. Միջխորհրդարանական միությունում եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ.

8. Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար ԷՎԱՋՅԱՆԻՆ.

9. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԲԱԴՈՅԱՆԻՆ.

10. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե ՖԵԴՈՍԵԵՎԱՅԻՆ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

26.07.2017
Կ-184-Ա


25.01.2022 Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի Կ-184-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին