Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.05.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կար գադրում եմ.

1. Պաշտոնական այցով 2021 թվականի մայիսի 16-18-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
 
 Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ
 
 Ազգային ժողովի արտաքին  հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ
 
 Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
 
 Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
 
 Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆ
 
 Ազգային ժողովի պատգամավոր
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
 
 Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
 
 Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
 
Ազգային  ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակության հետ կապերի եւ  հաղորդակցության
վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ
 
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակության հետ կապերի եւ  հաղորդակցության
վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով  Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

10.05.2021
Կ-61-Ա