Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.04.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.50

1. Կազմակերպել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-28-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող  Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա ՍԱԼԻՆԱՍ ՖԵՐՆԱՆԴԵՍԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.04.2021
Կ-050-Ա