Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.04.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 13-16-ը  (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ
Ազգային ժողովի արտաքին  հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ
(2021 թվականի ապրիլի 13-18-ը)
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ
(2021 թվականի ապրիլի 13-18-ը)

Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ազգային  ժողովի աշխատակազմի արտաքին  կապերի վարչության պետ

Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Ազգային  ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության  միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ռուբեն Ռուբինյանի եւ Վլադիմիր Վարդանյանի՝ Սանկտ Պետերբուրգ-Ստրասբուրգ), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (3 գիշեր՝ 3 անձի եւ 1 գիշեր՝ 2 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

12.04.2021
Կ-43-Ա