ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Ղրղզական Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2021 թվականի ապրիլի 8-12-ը Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ (ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում) եւ Ալեքսանդր ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ (ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
06.04.2021
Կ-38-Ա