ԲԱՂԴԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 02.02.2021թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Իրաքի խորհրդարանի եւ եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու համար 2021 թվականի հունվարի 29-ից փետրվարի 5-ը Բաղդադ (Իրաքի Հանրապետություն) գործուղել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
29.01.2021
Կ-15-Ա