ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.01.2021թ.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կ ա ր գ ա դ ր ու մ  ե մ.

1. Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման, հայանպաստ գործունեության եւ հայանպաստ բանաձեւերի նախաձեռնման ու անցկացման, ինչպես նաեւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի պատգամավորներ, «Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական» կուսակցության անդամներ՝   
 
Կլոդ ՎԻԶԼԵՐԻՆ Պատգամավորների պալատի փոխնախագահ,

Լողան ՄՈԶԱՐԻՆ

Պատգամավորների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

14.01.2021
Կ-06-Ա