Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.01.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով` կարգադրում եմ.

1. Հաստատել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը`
 
Հանձնաժողովի նախագահ`
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
Հանձնաժողովի տեղակալ
Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հանձնաժողովի անդամներ`
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Արտակ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

12.01.2021
Կ-05-Ա


15.01.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի հունվարի 12-ի թիվ Կ-05-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին
25.01.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի հունվարի 12-ի Կ-05-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին