Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.12.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը Սյունիքի մարզ (Հայաստանի Հանրապետություն) եւ 2021 թվականի հունվարի 1-3-ը  Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ:

2. Աշխատանքային այցով 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 3-ը Սյունիքի մարզ (Հայաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Նարեկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ եւ Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Ս. Հովսեփյանի եւ Ա. Եղոյանի), օրապահիկը (Ս. Հովսեփյանի եւ Ա. Եղոյանի) եւ գիշերավարձը (Ս. Հովսեփյանի եւ Ա. Եղոյանի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.12.2020
Կ-172-Ա