Armenian    
Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ Կ-27-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 29.12.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-27-Ա կարգադրության՝

1) 1-ին հավելվածի 8-րդ կետի «Սարուխանյան Կարեն Հակոբի» բառերը փոխարինել «Օհանյան Վանիկ Սիրակի» բառերով,

2) 2-րդ հավելվածի 7-րդ կետի «Գեւորգյան Գոռ Գեւորգի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերը փոխարինել «Երանյան Գոռ Հովհաննեսի «Իմ քայլը» խմբակցություն» բառերով,

3) 3-րդ հավելվածի 4-րդ կետի «Երանյան Գոռ Հովհաննեսի» բառերը փոխարինել «Ասլանյան Հակոբ Արսենի» բառերով,

4) 4-րդ հավելվածի 4-րդ կետը լրացնել «Գեւորգյան Գոռ Գեւորգի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերով, իսկ 5-րդ կետի «Աբրահամյան Գայանե Ասքանազի «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Թովմասյան Թագուհի Մանվելի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերով,

5) 5-րդ հավելվածի 6-րդ կետի «Թովմասյան Թագուհի Մանվելի Խմբակցություններում ընդգրկված չէ» բառերը փոխարինել «Նազարյան Լենա Ռաֆայելի «Իմ քայլը» խմբակցություն» բառերով,

6) 8-րդ հավելվածի 8-րդ կետի «Խաչատրյան Արամ Մայիսի» բառերը  փոխարինել «Սարուխանյան Կարեն Հակոբի» բառերով եւ 11-րդ հավելվածի 6-րդ կետից հանել «Հակոբյան Երջանիկ Մանվելի» բառերը,

7) 9-րդ հավելվածի 6-րդ կետը լրացնել «Գրիգորյան Նարեկ Հարազատի» բառերով,

8) 10-րդ հավելվածի 8-րդ կետի «Մեխակյան Արգիշտի Մեխակի» բառերը փոխարինել «Ցիրունյան Հայկ Զարմիկի» բառերով,

9) 11-րդ հավելվածի 4-րդ կետը լրացնել «Գրիգորյան Կարեն Ժիրայրի» բառերով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

29.12.2020
Կ-169-Ա