Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.10.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.

1.  Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2020 թվականի հոկտեմբերի 17-21-ը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 22-ից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

16.10.2020
Կ-131-Ա


09.12.2020 Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 16-ի Կ-131-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին