Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.10.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2020 թվականի հոկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
Արման ԱԲՈՎՅԱՆ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար
Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Էդգար ԲԱՐՍԵՂՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն լրատվության արտադրության բաժին պետ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

02.10.2020
Կ-120-Ա