Օրենքը չի գործում:
Գործում է «Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ Կ-115-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 25.09.2020թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Ղրղզական Հանրապետությունում տեղի ունենանալիք Ղրղզստանի  խորհրդարանի պատգամավորների հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 1-8-ը Բիշքեկ  (Ղրղզական Հանրապետություն) գործուղել  Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ եւ պատգամավոր Սարիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ (ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում), ինչպես նաեւ  Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ (ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում):

2.  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը (3 գիշեր)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

24.09.2020
Կ-115-Ա