Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.06.2020թ.

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետեւյալ օրակարգով. 
    
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):
 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

22.06.2020
ՆՈ-31-Լ