ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար 2020 թվականի մայիսի 21-22-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` հետեւյալ կազմով.
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ | Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար |
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ | Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար |
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ | Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ |
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ | Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ | Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Արման ԵՂՈՅԱՆ | Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆ | Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ | Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի օգնական |
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ |
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լուսանկարիչ |
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
19.05.2020
Կ-68-Ա