ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 19.05.2020թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
19.05.2020
ՆՈ-27-Լ