Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.04.2020թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 102-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել`
 
Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ       ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Մանուկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ       ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ:

 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

14.04.2020
Կ-63-Ա